14 мая 2011 г.

Շիրակի պարտության ու նվաճումների մասին

Հայաստանի գավաթի եզրափակիչում Շիրակը ցավալի պարտություն կրեց Միկայից: Իսկ ես չկարողացա էլ ուրախանալ էն փաստով, որ առաջին անգամ հայտնվել էի Հանրապետականում, առաջին անգամ մարզադաշտից "մեծ" ֆուտբոլ էի դիտում, բայց փոխարենը ուրախացա, որ մարզադաշտում ինձ կարծես Գյումրիում էի զգում, ամենուր գյումրեցիներ էին, ու ամեն կողմից "ծո ապ ջան" էր լսվում:
Այո, անցան այն ժամանակները, երբ  "Շիրակ" գոռալիս ողջ մարզադաշտը ոչ միայն կլսեին քո ձայնը, այլ նույնիսկ կճանաչեին.. ողջ մարզադաշտը` այդ 10-15 հոգին.. հիմա արդեն Շիրակի արտագնա գավաթային խաղին ներկա է 800-1000 գյումրեցի, ու ողջ մարզադաշտում նրանց ձայնն է, նրանց ոգին.. Նրանցից շատերը նույնիսկ չգիտեին էլ, որ Շիրակին էդքան մեծ ցանկությամբ երկրպագում էին.. ուղղակի եկավ, հասունացավ պահը, ու բոլորը հասկացան... այդ թվում` ԵՍ: Հա, Շիրակը դա ես էլ եմ...
Կարծում եմ հիմա կարևորը դա է.. ծնկի եկած Գյումրին ֆուտբոլային իմաստով կարծես երկրորդ անգամ էր ծնկի եկել, ու հիմա կրկին վեր է կենում.. իսկ արդյունքը ժամանակի ընթացքում կլինի, հաստատ...
Պարտությունը, ճիշտ է, տխրեցրեց, բայց չհիասթափեցրեց մեզ: Հավատում և սպասում ենք ապագա նվաճումներին!
Իհարկե, այս գործում ամենամեծ ներդրումն ունի Շիրակի նոր ղեկավարությունը, ու իրոք ողջ Գյումրին երախտապարտ է նրանց: Շնորհակալ ենք անչափ!
Մենք էլ փորձենք ավելի ակտիվ աջակցել մեր թիմին: Կարող եք այցելել Շիրակի պաշտոնական կայքը, ինչպես նաև հետևել ֆեյսբուք էջին, բայց, իհարկե, մեր ֆուտբոլիստները ամենից շատ մեզ սպասում են մարզադաշտում... ՇԻՐԱԱԱԱԱԱԱԱԱԿ!!!!!!

2 комментария: