HTML5-ի մասին լսած կլինեք: Նոր տարբերակում շատ նորություններ կան, սակայն այն դեռ ամբողջությամբ գործածության մեջ չի մտել: Իսկ մինչ այդ ցուցադրում են html5-ի ցնցող հնարավորությունները: Այս կայքն էլ դրա ամենավառ օրինակն է` http://www.thewildernessdowntown.com
Ուրեմն այստեղ կարող եք դիտել ինտերակտիվ ֆիլմ Ձեր ցանկացած, բայց բավականաչափ հայտնի քաղաքում: Մուտքագրում եք կայքի կենտրոնում գտնվող համապատասխան վայրում քաղաքի անունը, ասենք Barcelona, սեղմում եք Enter, իսկ բեռնման ավարտից հետո սեղմում եք Play Film: Դրանից հետո ոչինչ սեղմել պետք չէ, ամեն ինչ ինքն իրեն կկատարվի: Սակայն նշեմ, որ այս ամենը կարելի է անել միայն Google Chrome բրոուզերով:
Իրոք շատ մեծ հաճույք կստանաք` լինեք դուք սովորական այցելու, թե ծրագրավորող:
Փաստորեն շատ "խելառ" բաներ են սպասվում մեզ ապագայում:
HTML5 լեզվով ստեղծված այլ հետաքրքիր կայքեր կարող եք դիտել http://www.chromeexperiments.com/ կայքում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Es inch bomb er axper jan, iroq berans bats mnats, apres informatsiayi hamar
ОтветитьУдалитьBarov ekaq joxovurd jan, urax em vor hetaqrqrec!!!
ОтветитьУдалить