PES-ի գլխավոր նորամուծությունը փոխանցումների համակարգի կատարելագործումն է: Հիմա արդեն օգտագործողն է սահմանում փոխանցման ուղղությունն ու ուժգնությունը: Այս ֆունկցիան խաղի մեջ բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում, մի տեսակ լրիվ նոր "զգացողություն" է առաջացնում, չնայած որ 1-2 օր պետք է դրան հարմարվելու համար:
PES-ի գրաֆիկայում նույնպես բավականին նորամուծություններ կան: Դրանք վերաբերում են մանր դետալներին, որոնք մեծ հաշվով բան չեն փոխում, բայց շատ կարևոր են մթնոլորտի ձևավորման համար: Մասնավորապես բավականին մեծ աշխատանք է տարվել մարզադաշտերի և տրիբունաների վրա, մտցվել է հանդիսականների 3D մոդելներ: Շատ հետաքրքիր էր տեսնել դարպասի ցանցի "դողը" գնդակի հպումից: Բարելավվել է նաև պերսոնաժների դիմային անիմացիան, որն ավելի կենդանի շունչ է հաղորդում նրանց: Կրկնապատկերների դիտման համակարգը նույնպես կատարելագործվել է:
Գեյմփլեյ.
Փոխանցումների և հարվածների ուժգնության սանդղակը տեղադրված է ուղիղ խաղացողի տակ, որը հնարավորություն է տալիս օգտագործողին ուղարկել գնդակը անհաժեշտ ուժգնությամբ դաշտի անհրաժեշտ վայրը: Այն հնարավոր է նաև անջատել:
Բարձրացվել է խաղացողների AI-ները, հատկապես լավ է գործում պաշտպանությունը:
Բարելավվել է խաղացողների ֆիզիկական փոխհամագործակցությունը:
Փոխանցումներ կարելի է կատարել 360 աստիճանով:
Ներդրվել է հոգնածության նոր սանդղակ:
Խաղի արագությունը մոտեցված է իրականությանը:
Մոտ 15-20 խաղացողներ (Speed Stars) կարող են շարժվել ավելի քան 16 տարբեր ուղղություններով:
Խաղում կլինի 6 տարբեր բարդության մակարդակներ:
Լրիվությամբ փոփոխվել են անիմացիաները, մոտ 1000 նորը:
Կրկնապատկերներում օգտագործվում է բծավոր պատկեր:
Կատարելագործվել է տեսախցիկի դիրքը:
Հաշվի աղյուսակի նոր տեսք:
Հաշվի աղյուսակի նոր տեսք:
Նոր տարբերակում կարելի է խաղալ Չեմպիոնների լիգա, Եվրոպա լիգա և Լիբերտադորեսի գավաթ: Շատ հաճելի էր նաև Չեմպիոնների լիգայի բաժնում լսել համապատասխան հիմնը, որը իրոք տրամադրում էր:
Սա է հիմնականը, բայց ամենակարևորը, որ այս խաղից իրոք հաճույք ես ստանում: Իսկ Բարսելոնով խաղալուց` կրկնակի հաճույք: Մեսսիի ճկունությունը ընդհանրապես զարմացնում է, "նրանով" կարելի է շրջանցել հակառակորդի ողջ թիմին: Խնդրեմ, դիտեք, հետն էլ վայելեք ֆրանսերեն մեկնաբանությունը, լավն է.
Վերջում նայեք նաև այս նկարն ու հպարտացեք.
Barsan Barsa e... odum, jrum te camaqum! :-D :-D
ОтветитьУдалитьHenriki arkayutyunn annkaragrelioren vogeshnchum e haa, Astvac pahapan! :)