6 февр. 2012 г.

Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ

Ֆեյսբուքը փոփոխվում է շատ արագ, էնքան արագ, որ շատ բաներ չենք էլ հասցնում նկատել` ինչպես հայտնվեց կամ ինչպես անհետացավ: Ֆեյսբուքի էվոլուցիան շարունակվում է, ու նրա կարևոր փուլերից մեկը Facebook Timeline-ի ստեղծումն էր, որը բազմաթիվ նոր լուծումներ առաջարկեց և նաև շատ փոփոխություններ բերեց իր հետ: Իսկ փոփոխություններից հետ մնալ, կարծում եմ, ոչ ոչ էլ չի ցանկանում:

Առաջարկում եմ ծանոթանալ Ֆեյսբուքի մի քանի ֆունկցիաների.
1. Ինչպես վերականգնել Ֆեյսբուք հաշիվը.
    ա/ եթե Ձեր հաշիվը անջատվել է կամ արգելափակվել, ապա պետք է լրացնել հետևյալ հայտաձևը,
    բ/ եթե Ձեր հաշիվը սխալմամբ հեռացվել է կամ ենթարկվել է հարձակման /ջարդվել է :Ճ/, ապա պետք է լրացնել հետևյալ հայտաձևը:
2. Ինչպես հեռացնել Ticker-ը.

    Ոմանց համար Ֆեյսբուքի նոր ֆունկցիան շատ հետաքրքիր հավելում էր, իսկ ոմանց համար` ներվայնացնող ավելորդություն: Ըստ Ֆեյսբուքի` վերջերս հենց կայքում կարելի է անջատել Ticker-ը, բայց քանի որ իմ մոտ նման կոճակ չգտա` ներկայացնում եմ Google Chrome-ի համապատասխան հավելվածը` Facebook News Ticker Remover : Տեղադրելով այս հավելվածը` կարող եք անջատել Ticker-ը, եթե իհարկե դուք Ֆեյսբուք եք մտել Google Chrome-ով:
3. Ինչպես Ֆեյսբուքում ավելացնել RSS հոսքուղի.
    Եթե ցանկանում եք, որ Ֆեյսբուքում նույնպես ցուցադրվի Ձեր կայքի/բլոգի RSS հոսքերը, առաջարկում եմ օգտվել հետևյալ հավելվածներից. Networked Blogs, RSS Tab for Facebook Pages, Tabmaker RSS, Social RSS և RSS Graffiti:
4. Ինչպես օգտվել չաթից և Ticker-ից առանց Ֆեյսբուք մտնելու.
    Այս ֆունկցիայից օգտվելու համար պետք է տեղադրել Facebook Messenger ծրագիրը, որը Windows 7 օպերացիոն համակարգի առկայություն: Ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից:
5. Ինչպես ստանալ հետաքրքիր վիճակագրություն ձեր Ֆեյսբուքի վերաբերյալ.
    Status History կայքը թույլ է տալիս մանրամասն վերլուծել Ձեր նոր կարգավիճակները /ստատուսները/, ցույց է տալիս, թե Ձեր ընկերներից ովքեր են հատկապես ակտիվ մեկնաբանում կամ հավանում Ձեր կարգավիճակները և այլն: Շատ հետաքրքիր է, ի դեպ..
Bonus. Հաշվի առնելով Ֆեյսբուքի հայկական «աշխարհում» տիրող քաոսը, կարծում եմ, ամենաօգտակար ֆունկցիան Leave group ֆունկցիան է: Եթե Ձեզ ավելացրել են Ձեզ հետ ընդհանրապես կապ չունեցող հերթական խումբ, և ուզում եք դուրս գալ, ուղղակի պետք է մտնել խումբ և վերևի աջ անկյունում, կարգավորման նշանի վրա սեղմելով ընտրել Leave group /լքել խումբը/ հրամանը :ՃՃՃ
Էսքանը ժող ջան: Հուսով եմ ինչ-որ օգտակար բան գտաք այստեղ: Ու քանի որ Ֆեյսբուքի փոփոխությունները անընդհատ են, իսկ ես էլ ցանկություն ունեմ ներկայացնելու դրանք, ուրեմն դեռ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ :)))



1 комментарий: