14 февр. 2012 г.

Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին

Էսօր ձևավորված տենդենցի /ոչ ավանդույթի/ համաձայն շատերը յանի թե տոնում են Սբ. Վալենտինի տոնը, իրար բացիկներ ուղարկում, նկարներ ավելացնում սոցցանցերում, նշում դրանց վրա իրենց սիրելիներին ու այլևայլ շատ զիզիբիզի բաներով հրճվում:Մեկ այլ տենդենցի համաձայն` մյուսներն էլ աղաղակում, որ պետք չէ նժել օտար տոնը, քանի որ կա մերը` Սբ. Սարգիսը: Ինչպես հասկացաք` ես հետևում եմ երկրորդ տենդենցին :Ճ
Ամեն դեպքում` ինչու մեր զորավոր զորավար Սբ. Սարգիսը չի կարողանում ազատել հայ երիտասարդությանը օտար լծից: Ինչ անել օտար տոներից ազատվելու և մեր տոները առավել մասսայական դարձնելու համար: Փորձեմ կատարել փոքրիկ վերլուծություն:
Այսպիսով, ինչն է խանգարում Սբ. Սարգիս զորավարի տոնին` առավել տարածված ու սիրված դառնալու հայ երիտասարդների շրջանում.

1. Տեղեկատվության պակաս: Ես ինքս, ինչքան հիշում եմ, Սբ. Սարգսի մասին իմացել եմ մոտ 14-15 տարեկան ժամանակ, մինչդեռ Վալենտինին ճանաչում էի դեռ ավելի վաղ: Ժողովուրդը մեծ մասամբ բավարար չափով տեղեկացված չէ Սբ. Սարգսի տոնի մասին: Եվ ընդհանրապես, Սբ. Սարգսի մասին տեղեկություն գտնելու համար պետք է օգտվել կամ եկեղեցական աղբյուրներից, կամ էլ ահագին տանջվել ինտերնետում, մինչդեռ Սբ. Վալենտինի մասին կարելի է կարդալ համարյա ամենուր :Դ
2. Ատրիբուտիկայի կամ իմ լեզվով ասած` զռթուզիբիլի պակաս: Դժվար թե մտնես որևէ համապատասխան խանութ ու չգտնես Սբ. Վալենտինի տոնի շնորհավորհական բացիկ, ու էդ թեմայով լիքը ուրիշ զռթուզիբիլ: Ու համարյա անհնար է նույն խանութից գտնել Սբ. Սարգսի շնորհավորական բացիկ: Նույն կերպ, ինտերնետում կարելի է գտնել միլիոնավոր էլէկտրոնային ֆլեշ-բացիկներ կամ ուղղակի նկարներ, իսկ Սբ. Սարգիս որոնումով ամենանորմալ ու ամենաբնորոշ նկարը սա է.
Համաձայնեք, էս նկարը նույնիսկ շեյր անել չարժի:
Չգիտեմ ինչու մեր եկեղեցին չի սկսել նմանատիպ բացիկների տպագրությունը, էլի բիզնեսի ձև է որոշակի...
3. Սբ. Սարգսի PR-ի պակաս: Սա երևի ավելի շատ կարելի է բնութագրել որպես Սբ. Վալենտինի PR-ի ավելցուկ, որովհետև էդ անտեր տոնը ուղղակի չափից շատ է պրոպագանդվում: Լիքը կինոներ, երգեր ու եսիմինչեր: Ամեն ինչ պատկերված վառ գույներով ու ոգևորող ռոմանտիզմով: Սովորական մարդիկ էլ ակտիվ են, էս օրերին սաղ ինտերնետը լցված է պոստերով, օրինակ` թե ինչ զրթուզիբիլ նվիրել սիրելիին էս օրը, կամ ինչ դուդ-դուդ բաներ կարելի է անել էս օրը սիրելիի հետ: Իսկ մենք, ինտեռնետոտ ժողովուրդս, հեչ էլ չենք աղաղակում Սբ. Սարգսի մասին: Թեղուտից պակաս հարստություն չէ, ի դեպ:
4. Էս կետով անդրադառնում եմ հայի խասյաթ ասածին, որը ձևակերպվում է օտարամոլություն տերմինով, և որի մասին հիմա ով ասես գրում է, բարձր-բարձր բաներ, հանգիստ կարող եք գտնել կարդալ:
5. Հայի խասյաթ - 2: Որ մտածում ենք` ես իհարկե համաձայն եմ, բայց մենակ ինձնով բան չի փոխվի: Ես ինքս հավատում եմ, որ կփոխվի. հավեսով նշել եմ Սբ. Սարգիսը, իսկ էսօր իմ սիրելիին նույնիսկ չեմ էլ շնորհավորել...
Դե միացեք, դառնանք մեր Սբ. Սարգսի քաջարի զինվորները, ժող...



2 комментария:

  1. Ճիշտ էլ բացատրել ես Սբ. Սարգիսը քիչ ա փիառվում, իսկ քանի որ մենք օտարամոլ ազգ ենք, պետք ա չէ՞ ուրիշ տոներն էլ նշենք, բայց նաեւ մեր եկեղեցին այսօր նշում է տրնդեզ կոչվածը ու կարծում եմ շատերի մոտ դա կապվում է Վալենտինի տոնի հետ...

    ОтветитьУдалить
  2. ճիշտ ես, համ էլ դրան նպաստում է, որ երկուսն էլ ստատիկ տոներ են, իրար հետևից, իսկ Սբ. Սարգիսը ամեն տարի տարբեր օրեր է, ժողովրդին էդ էլ է շփոթեցնում...

    ОтветитьУдалить