Բայց ինչքան էլ մենք փորձենք խելացի երևալ մեր շրջապատում, ինչքան էլ ուրախանանք Արմենիայով ցուցադրվող ЧГК-ի հարցերին հեշտությամբ պատասխանելու համար, կան մարդիկ, ովքեր մեզ ու ամբողջ աշխարհին ստիպում են զսպել մեր հավակնությունները: Այդպիսիները շատ են, սակայն այսօր անդրադառնանք նրանցից 5-ին, ովքեր ունեն ամենաբարձր IQ-ներն աշխարհում: Այսպիսով`
4. Գարի Կասպարով - IQ=190: Բոլորիս հայտնի շախմատիստը այս հարցում նույնպես փայլում է: 47-ամյա գրոսմայստերը, որ կրում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնի տիտղոսը, հայտնի է նաև որպես գրող և հասարակական գործիչ:
3. Ֆիլիպ Էմեգվալի - IQ=190: 1954-ին Նիգերիայում ծնված գիտնականը իր մասին բարձրաձայնել է նավթային դաշտերի ուսումնասիրման գործում գերհամակարգիչների օգտագործման շնորհիվ:
2. Քրիստոֆեր Լանգան - IQ=195: Ծնվել է 1957-ին: Առաջարկել է աշխարհի կոգնիտիվատեսական մոդելի տեսությունը: Իրեն ներկայացնում է որպես ինքնուս, ով ամեն ինչի ինքնուրույն է հասել: Իսկ սկսել է նա բարի պահակից:
1. Կիմ Ունգ Յոնգ - IQ=210: Կորեացի հանճարն ունի լեզուների և մաթեմատիկայի ուսումնասիրման բացառիկ կարողություններ: Ըստ Գիննեսի ռեկորդների գրքի` հանդիսանում է աշխարհի բոլոր ժամանակների ամենախելացի մարդը:
Իրոք անհամեմատելի են: Իսկ համեմատվելու համար կարող ենք վերցնել ավելի ցածր IQ ունեցող հայտնի մարդկանց, օրինակ` Շակիրային կամ Մադոննային` 140 գնահատականով, Շվարցենեգերին` 135, կամ ավելի հարմար է` Ջ. Բուշ Կրտսերին` ընդամենը 91:
Դուք էլ փորձեք ձեր IQ-ն և եթե այն 100-ից բարձր է, կարող եք վստահ լինել, որ հիմար չեք, իսկ եթե ավելին է, ուրեմն կարելի է նույնիսկ ուրախանալ: Դա կարող եք անել նշված կայքերում`
Եթե հանկարծ բարձր միավորներ հավաքեցիք, չմոռանաք քոմենթել!!! :)
0 comments:
Отправить комментарий