Շատ պատասխաններ կան, որ մենք ուզում ենք ստանալ կյանքում, ու եթե աթեիստական գաղափարներով տարված չենք, ուրեմն այդ հարցերի մեծ մասը կապված է Աստծո հետ...
Օրեր առաջ, Վեհափառ հայրապետի հետ հանդիպումից հետո Գյումրի վերադառնալիս, ավտոբուսի մեջ սկսեցինք միմյանց կիսվել մեզ հուզող հարցերի մասին: Ճիշտ է, ավտոբուսյան ուրախ տրամադրությունը իր դերն ունեցավ, սակայն ավելի շատ իշխում էր հոգևոր մթնոլորտը, ու շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ինչպես նաև շատ հետաքրքիր հարցեր, որոնք էլ ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել:
Այսպիսով, հոգևոր բնույթի ինչ հարցեր են հետաքրքրում գյումրեցի երիտասարդներին.

- Կա արդյոք դժոխք???
- Կտեսնեմ ինձ մեռած???
- Նախորդ կյանք կա արդյոք???
- Արդյոք լավ է, որ դրախտում բոլորը միասեռ են???
- Դատաստանի օր կա արդյոք???
- Կգա արդյոք Քրիստոսը 2012թ??
- Ինչքան է իմ հավատքի չափը??
- Ուրիշ Հիսուս կլինի???
- Աթեիզմը ճիշտ է???
- Ես սնահավատ եմ???
- Քանի տարեկանում կմեռնեմ???