14 авг. 2010 г.

Սարսափելի տեսություն մեր մասին.. կամ դաժանոտ փոստ

Մովսես Խորենացի."Իսկ ինքը(Հայկը)... մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են` Թորգոմի տան սերնդից":

Երևի բոլորս ենք հավատում մեր սիրելի պատմահայր Խորենացուն, և շատերս էլ նույնիսկ հպարտ ենք Հայկի հետնորդները լինելու համար... Ես էլ:
Բայց էսօր հանդիպեցի մի ահագին հետաքրքիր մարդու, մի նախկին բժշկի, որ եկել էր հասկանալու թե ինչ հիվանդությամբ եմ տառապում: Իմ հիվանդությունը բուժեց, հա, բայց մեջս մի նոր, ավելի ծանր հիվանդություն գցեց: Էլ չեմ ասի նրա առաջ քաշած տեսությունների և մեր վեճերի մասին` աշխարհագրությունից սկսած ու մեր տնտեսությունեվ վերջացրած, բայց ամենահետաքրքիր տեսությունը հենց մեր մասին էր` հայերիս... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Հայերը եղել են "պրոֆեսիոնալ" մարդակերներ: Ապրել են միմյանցից հեռու տներում, ու իրարից մարդ են գողացել կերել.. ու էդպես "իրար միս ուտելով" հասել են մինչև մեր օրերը:
Հը, ինչ կասեք?? ես համ ծիծաղս զսպեցի, համ զայրույթս.. Լավ, ասենք ինչ-որ հիմքեր կան?? Ներկայացնում եմ իմ բժշկի հիմնավորումները.
Հիմնավորում 1. Հայկական լեռնաշխարհի էդ վայրենի մարդիկ իրար գոչել են "հայ-հույ"-ով, էդ տիպի վայրենական բացականչություններով, որտեղից էլ առաջացել է "հայ" բառը:
Հիմնավորում 2. Ինչու են հայերը մարդակեր, իսկ մյուս ազգերը ոչ: Մենակ հայերն են, որ երեխային սիրելիս ասում են "ուտեմ միսդ", "ուտեմ մռութդ", "ուտեմ ... մի խոսքով` մարմնի բազմաթիվ այլ մասեր": Ուրեմն դա պահպանվել է դեռ հին ժամանակներից, երբ դա օգտագործվել է ուղիղ, ոչ թե փոխաբերական իմաստով: Մյուս ազգերի մոտ դա չկա, ասենք ասում են "мое солнишко", "моя голубка", բայց ոչ երբեք ինչ-որ բան կապված ուտելու հետ:
Բա իմ հայկազուն ժողովուրդ  :ՃՃՃ 
Այսպիսի մի հետաքրքիր տեսություն մեր մասին: Հեղինակը ասում էր նաև, որ ինչ-որ գրավոր փաստեր էլ կան: Բայց ինձ պետք չի, ես մեկ է, չեմ հավատում: Հնարավոր է հիմա հայերը մաքսիմում նման են մարդակերների, բայց ոչ էն ժամանակ: Իսկ դուք հավատում եք??

Հ.Գ. Մյուս անգամ երեխեքին չասեք "ուտեմ մռութդ": Հո դուք մարդակեր չեք?? :ՃՃՃ

1 комментарий:

  1. "Ուտեմ մռութդ", "ուտեմ քեզ" և այլն արտահայտությունից համով արտահայտություն չկա... солнышко-honey-durling - դռանք շաբլոն բաներ են, որ մենք էլ ունենք, իսկ մերը` լրիվ զգացմունքային, էդ բժշկին էլ ասա, թող իրա գործով զբաղվի :))))))))))))

    ОтветитьУдалить