19 авг. 2010 г.

2010-2011.. Ինչ սպասենք???

Նախ ասեմ, որ իմ բլոգում ֆուտբոլը իր կայուն տեղն է ունենալու, դե չեմ կարող առանց դրա, բայց հետն էլ կփորձեմ առանձնացնել ամենահետաքրքիրը:
Մի խոսքով արդեն համարյա սկսվել է մրցաշրջան 2010-2011-ը: Դե իսկական ժամանակն է, աշխարհի առաջնությունից հետո արդեն սկսել էինք կարոտել: Ու քանի որ ինձ թվում է, որ սա կլինի վերջին մրցաշրջանը, որին կկարողանամ նորմալ հետևել, էս տարի փորձելու եմ քամել առավելագույնը: Հիմա տեսնենք, թե ինչ եմ ակնկալում քամել...
Սկսենք Old Lady-ից: Բոլորս սպասում ենք Յուվեի վերածննդին: Նոր մարզիչ Լուիջի դել Ներին բավականին մեծ հույսեր է ներշնչում, դրա հետ մեկտեղ կարծես թե ղեկավարությունն էլ ուշքի է եկել: ճիշտ է, Բուֆոնի պես դարպասապահը շատ կպակասի թիմին, ու այստեղ շատ է կարևորվում ամուր պաշտպանության կազմակերպումը, որը սովորաբար հաջող է ստացվում դել Ներիի մոտ: Այստեղ որպես առաջատար կտեսնեի Կիելինիին: Դիեգոյի համար էլ որոշ տարակուսանքներ կան, բայց նա Յուվեում կբացվի հենց այս տարի: Դել Պիեռոն նրան դժվար խանգարի: Ու ավելի մեծ ակնկալիքներ Ամաուրիից: Ինչևէ, տրամադրվածությունը բավական լուրջ է, ափսոս որ Եվրոպան նոր Յուվեին կտեսնի միայն Եվրոպա լիգայում:
2010-11-ին Յուվեից սպասում ենք
ոչ թե լուրջ նվաճումներ, այլ նոր հզոր թիմի կառուցում, որը ցույց կտա դիտարժան ֆուտբոլ: Չնայած` Ալեքսը արդեն սկսել է`

Տեսնենք նաև, թե ինչ մարզահագուստով են հանդես գալու թուրինցիները այս տարի.

FORZA JUVEEE!!!

Անդրադառնանք նաև իսպանական Լա լիգային, դե պարզ է` Բարսելոնին: Ինչ սպասել Բարսայից: Գուարդյոլայից կարելի է սպասել ամեն ինչ, մանավանդ որ դժվար է հասկանալ, թե նա ինչի պակաս ունի: Վիլյայի ձեռքբերումը ընդհանրապես ստիպում է փակել բոլոր հարցերը: Չնայած Բարսայի առումով այս տարի անսովոր կանխազգացում ունեմ: Կարծում եմ աշխարհի չեմպիոնների համար այս տարի գոնե ինչ-որ չափով մոտիվացիա կարող է ապահովել միայն Չեմպիոնների լիգայի գավաթը: Չնայած Ռեալի հետ մրցակցությունը երբեք չի կարող երկրորդային պլան մղվել: Հուսով եմ Ռեալը էս տարի ավելի հաջող կխաղա, ու կտեսնենք իրական մրցակցություն ամբողջ մրցաշրջանի ընթացքում: 
Դե անհամբեր սպասում ենք, օգոստոսի 28-ին Բարսայի առաջին խաղն է: 
Մարզաշապիկն էլ չմոռանանք`


          Սա ընդամենը սկզբի համար, իսկ մնացածն առջևում է:  Առաջիկա 9 ամսում կհետևենք իրադարձությունների զարգացմանը, և որ ամենակարևորն է, կհիանանք իսկական ֆուտբոլով: 
Գնացինք....

0 comments:

Отправить комментарий