Կյանքի հերթական օրինաչափությունը բացահայտեցի ինձ համար. երբ քո մեջ անտարբերություն է առաջանում կյանքի հանդեպ, կյանքը քեզ սկսում է տարբեր խնդիրների առաջ կանգնեցնել: Հիմա զգում եմ դա: Էնքան խնդիրներ եմ տեսել վերջին օրերի ընթացքում, շատ տարբեր, երբեմն գուցե առօրեական ու կենցաղային, բայց դրանց էությունն ու բազմազանությունը իրոք ստիպում է մտածել: Իսկ ինչ լավ էր այն ժամանակ, երբ կյանքը եռում էր մեջս, երբ ոգևորված էի, որոշ գաղափարներով տոգորված, ձգտում էի ինչ-որ կետի, գիտեի անելիքս, ահագին բան էլ չէի հասցնում, բայց ինձ ուրիշ բան չէր հետաքրքրում: Զգացմունքային դաշտն էր շատ լայն ու ակտիվ, ու երևի չէի էլ հասցնում խնդիրներ նկատել, որովհետև եթե դրանք ինչ-որ կերպ խանգարում էին ինձ, ապա վերացնում էի, իսկ եթե ոչ` էլ ինչու նկատել..
Read more »
Մեկ շատ կարևոր պլյուս էլ կար` քիչ էի սխալվում: Ակնհայտորեն ավելի քիչ..
Հուսով եմ առավոտ կարթնանամ ոգևորության հերթական ալիքից:
Ահա այսպիսի անհետաքրքիր մի գրառում, անհետաքրքիր, որովհետև գրում եմ իմ մասին մտածելով, այլ ոչ թե ձեր, իմ սիրելի ընթերցողներ: Էգոիզմս մի փոքր թաքցնելու համար էլ ավելացնեմ նաև, որ էս բլոգս շատ հարազատ տեղ է դարձել, շատ է օգնում, դրա համար էլ չզսպեցի ինձ...