23 апр. 2011 г.

Օգնեք ընտրել ֆլեշ

Ֆլեշս կորցրեցի.. Նորն է պետք: Օգնեք ընտրել.
Ուտեեեիիիիիիի :Դ
Read more »

8 апр. 2011 г.

Twitter, թե Հայլուր

Հայերը շատ հետաքրքիր յուրացման կամ հայաֆիկացման մեխանիզմ ունեն, որը կլանում է ամեն ինչ ու մեծ մասը փչացնում: Իրոք, Հայաստանում այսօր կա համարյա ամեն ինչ, ինչ կա աշխարհում, զարգացած աշխարհում, բայց այստեղ ամեն ինչ դրսևորվում է մի քիչ այլ կերպ, ու մեծ մասամբ աղավաղված: Ու ցավոք նույնը պատահեց նաև ամբողջ աշխարհում այսօր շատ մեծ դեր ունեցող սոցիալական ցանցերի հետ:  Ափսոս..

Մարտի 17.... այդ օրը մի կերպ դիմացա.. 
Ապրիլի 8.. մտնում ես թվիթեր ու զզվելդ գալիս է.. Ուրիշ տեղեր մարդիկ թվիթերով հեղափոխություն են անում, իսկ ստեղ մարդիկ, իրենց կարծիքով ազգի համար մտահոգված լինելով, հեղափոխության վրա են ղժժում.. սաղ իրենց չեղած հումորի հաշվին փորձում են ձեռ առնել Լևոնի հանրահավաքը: Էն կարգի են անհանգստանում կեղտոտված փողոցների համար, կարծես միայն այդ աղբն է ինչոր կերպ այլայլում մեր երջանիկ կյանքը կատարյալ հանրապետությունում.. իսկ իշխանական աղբի մասին ոչ ոք չի հիշում??
Էն տպավորությունն է, որ իշխանությունները շատերին գումար է տվել հակալևոնական թվիթների համար.. հակահեղափոխական ֆրիլանս է էլի :Ճ 
Կամ լավ, ասենք կայֆ եք ստանում էդ մարդու վրա ղժժալով?  
Աբսուրդ է իհարկե, բայց ոնցոր մարդիկ իշխանությանն են շոպլիգնում... 
Ախր եթե էդ կարգի անհանգստացած եք մեր հայրենիքի ճակատագրով, միթե չեք տեսնում, թե ինչ երկրում ենք ապրում?? Չեք տեսնում, որ մեր իշխանությունները մեծ հաշվով ինչ ուզում անում են? ու ներքին ոչ մի գործոն չկա, որ կստիպի նրանց հաշվի նստել ժողովրդի հետ..  ու այսօրվա դրությամբ միակ մարդը, որ գոնե նման փորձ է կատարում, Լևոնն է... չեք օգնում իրեն, գոնե մի խանգարեք...

Չմտածեք թե ես լևոնական եմ... չեմ վստահում նրան, ու չեմ ուզում նա լինի մեր երկրի ղեկավարը, ու չեմ էլ հավատում, որ նա կկարողանա հեղափոխություն անել.. բայց նա գոնե իշխանություններին որոշակի զգաստության մեջ է պահում, ինչը այսօր շատ պետք է.. 

Ու քանի որ ես չեմ միանում նրան, ես նախընտրում եմ լռել... նախընտրում եմ լուռ հետևել թե ինչ է կատարվում, ու քանի որ ձեր հիասքանչ երկրի TV-ներից և ոչ մեկը ինձ չի ասելու, թե ինչ է կատարվում Մատենադարանի մոտ, ես կարծում էի, որ ինչոր բան կիմանամ գոնե թվիթերից.. Բայց չէ, դուք թվիթերն էլ հայլուր սարքեցիք!!!

Այ էս է #qaqvichak-ը...
Read more »