Էսօր մի քիչ դարդոտել եմ: Օրվա ընթացքը ստիպեց մտածել ավելի լուրջ բաների մասին` մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կամքի և մեր երկրում մեր դերի մասին: Իրոք վիճակը նախանձելի չէ: 1000 ու մի խնդիր կա, դրանց յուրաքանչյուրի լուծման 1000 մշակված եղանակներ, սակայն ընթացքը շատ դանդաղ է: Իսկ ինչն է պատճառը???
Պատճառները շատ են: Կարծում եմ բոլորն էլ գիտակցում են խնդիրները, ու մեծ հաշվով լուծման բոլոր ուղիներն էլ ռեալ են, եթե դրանք իրականցնող լինի: Բայց այդ ամենի համար պետք է շատ մեծ ԿԱՄՔ!!! Փորձեք պատկերացնել, ու կզգաք, որ դա իրոք շատ դժվար է` դնել ու մի օր ամեն ինչ գլխիվայր շուռ տալ` թեկուզ և դեպի ավելի լավը:
Ինչքան եմ հարգում այն մարդկանց, թեկուզ իշխանական, որոնք ընդունում են խնդիրների առկայությունը և դրանց լուծում տալու իրենց անկարողությունը: Կարևորն այն է, որ իրենք ազատ են իրենց մտքերի մեջ ու չեն փախչում իրականությունից:
Սակայն էս անկախ տարիների ընթացքում ձևավորվել է մի հատուկ խավ, որ իրենց շատ լավ են զգում լոխի կարգավիճակում: Կարծես ապրում են օրենքի երկրում, որտեղ ամեն ինչ կարգին է: Երբ նրանց ասում ես այս կամ այն խնդրի մասին ակնհայտ ենթատեքստով, վարպետորեն ոչինչ չեն հասկանում: Հետո դնում ու ասում ես ամեն ինչ շիտակ ձևով, ու նրանք անտաղանդ զարմանք ցուցադրելուց հետո անուններ են պահանջում: Այ դուք էս ազգի տոռմուզներն եք, որ մի փոքր տեղ եք արել ուրիշների հետևներում ու փորձում եք մաքրել այնտեղի կեղտը, ուրիշներին էլ ցույց եք տալիս, թե չեք առնում էդ կեղտի հոտը: Բայց քանի որ դուք ուրիշների հետևներում եք, հենց դուք էլ էդ կեղտի մասն եք!!!
Read more »